Արմավիրում 11-ամյա աղջնակ է ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել անչափահաս աղջիկ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անչափահասը 11-ամյա աղջնակ է, ազգությամբ եզդի, ով ինքնասպան է եղել իրեն կախելու միջոցով:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը հայտնեց, որ ինքը քիչ առաջ է իմացել կատարվածի մասին և շտապում է դեպքի վայր: Գյուղապետի խոսքով՝ աղջնակի ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում: «Ամեն օրվա իրենց աշխատածով հազիվ ծայրը ծայրին են հասցնում: Քույր, եղբայր ունի: Դեռևս պատճառների մասին չգիտենք: Տեսնենք՝ ինչ կպարզվի»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ ոստիկանության լրատվական բաժնից ևս հաստատեցին մեր տեղեկությունը: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս