Կարեն Անդրեասյանը նորմալ է համարում, որ մարդիկ դադարել են ՄԻՊ-ին որպես իրավապաշտպան դիտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ 2011-ի մարտին Կարեն Անդրեասյանը դարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտ էր, որ այդ ինստիտուտն այլեւս դատապարտված էր որակազրկման: Վերջին չորս տարիների փորձը ցույց տվեց, որ այդ կանխատեսումներն իրականացան. այսօր Հայաստանում ՄԻՊ-ին ոչ ոք չի ընկալում որպես իրավապաշտպան: Սակայն ինքը՝ Անդրեասյանը, պարզվում է, համաձայն չէ այդ կարծիքների հետ: «Ինչ-որ մարդկանց գնահատականները կարող են հնչել, կարեւորը որ ազատ հնչեն, իսկ ես կոչված եմ ոչ թե այդ գնահատականները հերքելուն, այլ պաշտպանելուն:

Կարող եմ ասել, որ ինստիտուտի կայացման մասով վկայում են թվերը, թե ինչքան մարդ է մեզ դիմում եւ վստահում»,- ասել է Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Այսինքն՝ այն փաստը, որ մարդիկ դադարել են ՄԻՊ-ին որպես իրավապաշտպան դիտել եւ ընկալում են որպես պետական անվճար իրավաբանական միջնորդ կառույց՝ ինչ-ինչ գործեր կարգավորելու համար, ըստ Անդրեասյանի՝ նորմալ է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս