Սաուդյան Արաբիայում մզկիթում ահաբեկչության արդյունքում 21 մարդ է զոհվել (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել Սաուդյան Արաբիայում շիական մզկիթի պայթեցման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է նվազագույնը 21 մարդ: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը:

Նախնական տվյալներով` պայթյունն իրականացրել է մահապարտը: Երկրի արևելքում գտնվող Կադիխ բնակավայրում գտնվող մզկիթը պայթյունի պահին բազմամարդ է եղել, քանի որ ուրբաթօրյա աղոթքի ժամն է եղել:

Սա նոյեմբեր ամսին ստեղծված «Իսլամական պետություն» խմբավորման սաուդյան թևի առաջին հարձակումն է Սաուդյան Արաբիայում:

150522211817_man_crying_624x351_reuters

150522212415_mosque_624x351_reuters

150522212627_saudi_arabia_wounded_624x351_reuters




Լրահոս