«Հուսով ենք` կկարողանանք օգնել գործարար Խաչիկ Խաչատրյանին մեր կողմից փոխանցվելիք երկու միլիոնով հեղինակություն գնել» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ կայացրած վճիռը լիովին տեղավորվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրապարակած դատավորների գնացուցակի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով գործարար Խաչիկ Խաչատրյանի` ընդդեմ օրաթերթի հայցին:

Թագուհի Թովմասյանի խոսքով, հնարավոր չէ նույն դատարանի երկու դատավորներ քննեն գործը, մի դեպքում դատական հայցը մերժվի, ապա լրացուցիչ քննություն նշանակվի, և երկրորդ դատավորը հասկանա, որ օրաթերթը շատ կոպիտ ձևով վիրավորել և անվանարկել է գործարար Խաչիկ Խաչատրյանի բարի համբավը. «Իհարկե, դժվար է ասել` երկու միլիոնով Խաչիկ Խաչատրյանի հեղինակությունն ինչպես է վերականգնվելու: Հուսանք, կկարողանանք օգնել նրան միլիոնով հեղինակություն գնել: Սակայն երևույթը շատ տխուր է. նախ նա սկզբում հայհոհեց մեր լրագրողին, մտանք դատարան, պարտվեցինք, քանի որ ասացին, թե մեր լրագրողն անձնական զրույց է ունեցել գործարարի հետ: Դրանից հիմար պատասխան հնարավոր չէր ակնկալել դատարանից»:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս