Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Անթալիայում կայացած հանդիպումից հետո ստորագրել են «Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2027 թվականների խորհրդատվական գործողությունների ծրագիրը», հաղորդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպումից հետո ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2026-2027 թվականների խորհրդատվական գործողությունների ծրագիրը»», – հայտնել է նախարարությունը։
Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցում է որպես պատվավոր հյուր։ Ավելի վաղ նա փակ դռների ետևում բանակցություններ է վարել Ֆիդանի հետ։





























