Գողություն կատարողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 30-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի 2/Ա շենքի թիվ 108 բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա Վլադիսլավ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հունվարի 28-ին եւ 29-ին Շիրակի փողոցի թիվ 9 շենքի 1-ին հարկի միջանցքից գողացել է շենքի բնակիչներից մեկին պատկանող՝ խաղալիքների համար նախատեսված փոքր շարժիչներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Վլադիսլավ Բ.-ն շարժիչների մի մասը ներկայացրել է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս