Հայ-ադրբեջանական սահմանից ստացվող լուրերը նման են պատերազմի մառախուղի. Eurasianet

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ են սկսել, քանի որ երկու երկրների սահմանին լարվածությունը վերջին օրերին աճել է, գրում է Eurasianet.org-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ 65.000 զորք է մոբիլիզացնում՝ստուգելու նրանց մարտունակությունը: Զորավարժություններին կմասնակցեն նաև 700 զրահապատ մեքենաներ, 500 հրթիռիային ու ականանետային համակարգեր, 40 ինքնաթիռներ ու 50 ուղղաթիռներ, ինչպես նաև 20 ռազմանավ: Կայքը նշում է, որ զորավարժությունները նախօրորք հայտարարված չեն եղել, իսկ Ադրբեջանի ՊՆ էլ ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչու է որոշել անսպասելի կերպով լայնամասշտաբ զորավարժություններ սկսել:

«Զորավարժությունները սկսվել են, քանի որ Հայաստանը աննախադեպ զորավարժություններ է սկսել: Շանթ 2015 կոչվող զորավարժություններն ավելի շատ քաղաքական են, քան ռազմական, որոնց նպատակն է ստուգել, թե ինչպես են իրենց պահելու կառավարության տարբեր ճյուղերը պատերազմի ժամանակ»,- գրում է Eurasianet.org-ը՝ շեշտելով, որ զորավարժություններին մասնակցում են նաև ՀԱՊԿ-ից:

Միմյանց հետ մրցակցող զորավարժությունները սկսվեցին, քանի որ երկու կողմերն էլ հայտնում էին զինադադարի ռեժիմի խախտումների ու դրանց արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակչության շարքում զոհերի մասին: Հրատարակչությունը շեշտում է, որ զեկույցների մանրամասներն հակասական են ու նման պատերազմի մառախուղի, սակայն անվիճելի է, որ կա լարվածության մեծացում:

Չնայած հայկական կողմը ջանում է բացատրել, որ զորավարժությունները ոչ մի կապ չունեն սահմանի լարվածության հետ և որ դրանք նախագահ Սարգսյանի հետ համաձայնեցված էին դեռևս 2014 թ-ի նոյեմբեր ամսից, այնուամենայնիվ, զորավարժությունները նպաստեցին սահմանի լարվածության աճին, ասել է commonspace.eu-ի վերլուծաբանը:

«Փաստերն ու զորավարժության շրջանակներում իրականացված գործողությունները միախառնվել են իրար, հատկապես Տավուշի մարզում, որտեղ մարդիկ շփոթված են, քանի որ չեն հասկանում, թե որ գործողություններն են կատարվում որպես զորավարժության մի մաս, իսկ որոնք որպես սահմանին լարվածության հետևանք: Ադրբեջանում ևս նման խառնաշփոթն անխուսափելի կլինի զորավարժությունները սկսելուց հետո»,-գրում է պարբերականը:




Լրահոս