ՆԱՏՕ-ի գնահատող խմբի այցը Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը: Փետրվարի 25-ին խմբի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվեց բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց, անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին զորամիավորման ստորաբաժանումների մասնակցության, բրիգադի կարողությունների զարգացման և փոխգործունակության ամրապնդման ընթացքի վերաբերյալ: 
Փետրվարի 26-ից 27-ը գնահատող խումբը ՀՀ ՊՆ-ում հանդիպումներ ունեցավ ՊՆ և ԶՈւ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, միտված Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման շուրջ քննարկումներին: 
Փետրվարի 28-ին ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավար Գի Ժերբոյին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի փորձագետը զեկուցեց գնահատման այցի արդյունքների մասին: Պաշտպանության նախարարն իր հերթին, կարևորելով պարոն Գ.Ժերբոյի բազմամյա ներդրումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտանական գերատեսչության փոխգործունակության ամրապնդման հարցում, վերջինիս պարգևատրեց “Ռազմական համագործակցության համար” գերատեսչական մեդալով: 
Գնահատող խմբի այցի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախանշվեցին նաև Հայաստանի հանձնառությունների կատարման շուրջ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության հետագա ուղիները:




Լրահոս