Ավարտվեց սուսերամարտի Հայաստանի առաջնությունը. ովքեր են հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Մրցումային վերջին օրը մարզիկները ելույթ ունեցան թրասուսեր և ճկասուսեր (աղջիկներ) ձևում:

Թրասուսեր ձևում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Լևոն Քերոբյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արեն Անդրեասյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Էդուարդ Բաղյանը և Մանվել Հովհաննիսյանը:

Ճկասուսեր ձևում աղջիկներից առաջին տեղը զբաղեցրեց Արփինե Աթոյանը, երկրորդը Հասմիկ Աղաբաբյանն էր, երրոսդ տեղերը զբաղեցրին Սիլվա Ղազարյանն ու Յանա Եղոյանցը:

Հայաստտանի առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 մարզիկ Երևանից, Բյուրեղավանից, Գյումրիից և Վանաձորից:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս