Մովսես Հակոբյանը նոր պաշտոն ունի. Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:

Մեկ այլ որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ալիկ Միրզաբեկյանը, ով ազատվել էր պաշտոնից Սերժ Սարգսյանի հրամանով:

 




Լրահոս