Հրազդանում գազի հաշվիչից արտահոսք է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին, ժամը 02.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 55 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է վերևի հարկի բնակարանից. շենքի ընդհանուր ջրամատակարարումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը:

***

Մայիսի 28-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող գազի հաշվիչից առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհին հարակից ժայռից առկա է ջրի հոսք, որը ավտոճանապարհը դարձրել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են Փոքր Մասրիկի և Նորակերտի գյուղապետերը, ՃԿԱԿ-ում բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և մարզպետարանի Տրանսպորտի և ՃՇՇ բաժնի վարիչը:

Պարզվել է, որ Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհի 8-րդ կմ-ին սելավաջրերը դուրս են եկել սելավատարից:

Փրկարարները փոխել են ջրի հոսքի ուղղությունը` դեպի հարակից դաշտերը:




Լրահոս