Արամ Դանիելյանը խոստովանում է, որ ընտրվեց պաշտոնյաների շնորհիվ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 տարի անընդհատ արել ենք, անընդհատ ասֆալտապատում արել ենք, տանիք ենք վերանորոգել, դա շարունակական ծրագիր է: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանը` անդրադառնալով իր ընտրվելուց հետո կատարվելիք աշխատանքներին:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ քաղաքապետի ընտրության օրը Հրազդանում կարող էինք տեսնել տարբեր պաշտոնյաների, ովքեր եկել էին ապահովելու Դանիելյանի հաղթանակը, վերջինս նշեց. «Դա թիմային աշխատանք է: Դա իմ քաղաքական թիմն էր, որն ինձ սատարում էր, դրա համար էլ արդյունքի հասանք»:
Խոսելով վարչապետի սկսած կառուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին masin` Դանիելյանը հայտարարեց, որ բոլոր երկրներում էլ կոռուպցիա կա. «Դա էլ է շարունակական աշխատանք, պետք է բոլորս պայքարենք: Մենք մեր գերատեսչություններով ենք պայքարում. կոռուպցիա ասվածը միայն կաշառք տալը չէ: Ճիշտ կառավարելու, ճիշտ ուղղություն գտնելու մեթոդիկա է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս