Հսկա կոկորդիլոսը շփոթեցրել է գոլֆ խաղացողներին՝ խաղի ժամանակ հայտնվելով դաշտում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասես «Ջուրասիկ այգի» գիտաֆանտաստիկ արկածային ֆիլմից լիներ: Կոկորդիլոսը շփոթեցրել է գոլֆ խաղացողներին՝ խաղի ժամանակ հայտնվելով դաշտում: Աշխատողներից մեկն ասել է, որ «կոկորդիլոսը ոչ ոքի չի անհանգստացնում: Նրան նույնպես չեն անհանգստացնում»: Ըստ խաղացողների գնահատականի՝ կոկորդիլոսը 15-ից 16 ոտնաչափ երկարություն ունի: Վիշապանման կոկորդիլոսը նույնիսկ ավելի մեծ թվաց, երբ մի մարդ մոտեցավ նրան նկարելու:

Buffalo Creek Golf Course-ի կիրակի օրվա խաղի ժամանակ Չարլզ Հելմսը կարողացել է նկարահանել տեսահոլովակ, որում հրեշ կոկորդիլոսը պատահաբար թափառում է դաշտում:

mek

Ըստ տեղացիների՝ այն ասես «թալիսման» լինի ու հաճախ է մոտակայքում լինում:

erku

Չարլզ Հելմսը տեսահոլովակը տեղադրել է ֆեյսբուքի իր էջում:

ereq

Ֆլորիդայում երբևէ գրանցված ամենամեծ կոկորդիլոսը ուներ 14 ոտնաչափ երկարություն ու 780 ֆունտ քաշ:

chors




Լրահոս