ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն այսօր 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ է բերվել օրենքի խախտմամբ, քանի որ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդեցության գնահատականը չկա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս օրենսգիրքն ընդունելու պարագայում թանկանալու է գազը, դիզելային վառելիքը։




Լրահոս