Հայտնի է` ովքեր են Ստամբուլի ահաբեկչություն իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրել են Տաջիկստանի քաղաքացիները: Այս մասին հայտնել է թուրքական Milliyet պարբերականը՝ հրապարակելով մահապարտ ահաբեկիչների լուսանկարը:

Սակայն դեռևս հայտնի չէ նրանց պատկանելիությունը որևէ ծայրահեղական խմբավորմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Աթաթուրքի օդանավակայանում 42 մարդ է զոհվել, ևս 239-ը վիրավոր է:

Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:




Լրահոս