ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտրված ապակիներ, վնասված գույք․ ինչ իրավիճակ է նռնակի պայթյունից 4 օր անց Նոր նորքի ոստիկանության բաժնում․ բնակիչները՝ դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին՝ 17:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր-նորքի բաժանմունք ներխուժեցին 3 զինված քաղաքացիներ: Նրանցից 1-ը իրեն պայթեցրած նռնակից վնասվածքներով այս պահին հիվանդանոցում է: Իսկ երրորդ անձին ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծեցին 2.5 ժամ անց: Ինչ իրավիճակ է նռնակի պայթյունից 4 օր անց Ներքին գործերի նախարարության Նոր նորքի ոստիկանության բաժնում։

ArmLur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում էր։

Հիշեցնենք, որ  ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։
Ս․ Հ․-ն, Վազգեն Գեղորգյանը ․ Գ․-ն և Արթուր Մովսիսյանը ․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։
Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը։ (խմբ. Նշենք, որ այդ օրը իրավապահները հանատարած ձերբակալում էին «Մարտական եղբայրության» անդամներին, որոնք երկրում առկա վիճակով պայմանավորված գնացել էին Ոսկեպար)։

Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Եվ ահա Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս.Հ.-ի և Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։

Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։
Իրավիճակից 4 օր անց տարածքում ապրող բնակիչները մինչ օրս հիշում են դեպքը ու վերլուծում՝ ինչի հասան կատարողները:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս