ՌԴ-Վրաստան փակված սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ներկա պահին ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի, որոնցից 50 ազգությամբ հայ է: Քաղաքացիներին տրամադրվել են վրաններ, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Հիշեցնենք, որ հատուկ չվերթներով մեր հայրենակիցներին Հայաստան են տեղափոխում ՀՀ և ՌԴ կառավարությունների պայմանավորվածության արդյունքում, այն բանից հետո, երբ հունիսի 23-ին, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածը ամբողջովին փլուզվել էր, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:

 




Լրահոս