Երևանում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայից անհետացած զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կողմից Երևանում հայտնաբերվել է որոնման մեջ գտնվող Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մեզ հայտնեցին, որ զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային: Զինծառայողի մոտ, սակայն զենք չի հայտնաբերվել:

Հավելենք, որ երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ռուսական ռազմաբազայից զենք դուրս չի բերվել: Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, թե փախած զինծառայողը զինված է եղել:




Լրահոս