Armenian text to speach

Կոռուպցիոն գործերով 643 վարույթ է քննվել, պատճառված վնասը՝ շուրջ 7.9 մլրդ դրամ․ ՔԿ տարեկան հաշվետվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, որի տվյալների համաձայն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ տարվա ընթացքում քննվել է 643 քրեական վարույթ։ Դրանցից 280-ը վարույթ է ընդունվել 2025 թվականին, իսկ 363-ը փոխանցվել է նախորդ տարիներից։

Տարվա ընթացքում ավարտվել է 55 քրեական վարույթ, որոնց շրջանակում 145 անձի նկատմամբ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Միաժամանակ 105 վարույթ կարճվել է, որոնցից 63-ը՝ ռեաբիլիտացնող հիմքով, իսկ 42-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 193 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմինների, 53-ը միացվել է, իսկ 57-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողություններով ավարտված։ 180 չավարտված վարույթ փոխանցվել է 2026 թվական։

Հաշվետվության համաձայն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է շուրջ 7.94 միլիարդ դրամ, որի 11.2 տոկոսը՝ մոտ 895 միլիոն դրամ, վերականգնվել է մինչդատական վարույթի ընթացքում։ Միաժամանակ արգելանք է դրվել ավելի քան 156 միլիոն դրամի գույքի վրա։

Պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 7.22 միլիարդ դրամ, որի միայն 4.5 տոկոսն է վերականգնվել, համայնքներին պատճառված մոտ 700 միլիոն դրամ վնասից վերականգնվել է 80.7 տոկոսը, իսկ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը կազմել է 0.4 տոկոս։ Միջազգային կազմակերպություններին և ֆիզիկական անձանց վնասի դեպքեր չեն արձանագրվել։

Ա․ Վարդանյան




Լրահոս