Լեոնարդո Դի Կապրիոն ընկերուհու հետ վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և իր նոր ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, վթարի են ենթարկվել Նյու Յորքի շրջաններից մեկում, հաղորդում է The Wrap-ը:

Զույգը բախվել է Mini Cooper-ի հետ: Ավտովթարի արդյունքում տուժածներ չկան:

Պարբերականը նշում է, որ Mini Cooper-ի ղեկին կին է եղել, ում անունը չի նշվում: Դի Կապրիոն օգնել է նրան դուրս գալ մեքենայից և ուշքի գալ:

Դերասանի մեքենան չի վնասվել, իսկ Mini Cooper-ը լուրջ վնասներ է կրել:

Պարբերականը հավելում է, որ 41-ամյա դերասանն ու 24-ամյա մոդելը հանդիպում են 2016թ. մայիսից:




Լրահոս