Ինչ դեր ունեն ծանոթ-բարեկամները սպորտում առաջխաղացման հարցում. մեկնաբանում է նախարարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը  զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, 2016 թ. օլիմպիական խաղերի ընթացքում բավականին լուրջ խնդիրներ առաք քաշվեցին, մասնավորապես ծանրորդ Աղասի Աղասյանը հայտարարել էր, եթե ինքը մեկներ օլիմպիական խաղերին, ապա լավ արդյունք կտար, սակայն նրա փոխարեն ՀԱՕԿ փոխնախագահ Հոկսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը մեկնեց, որը չկարողացավ բարձրացնել ծանրաձողը: Ըստ ծանրորդի՝ ոլորտում անարդարություն է: Ե՞րբ են սպորտում արմատախիլ արվելու ծանոթ-բարեկամ դրսեւորումները:

-Նախ ծիծաղելի է, ուղղակի չի կարելի այդպես ասել, որ սխալ է եղել, ով է գնացել, ով չի գնացել: Որոշում կա, կոնկրետ կան մարզաձեւեր, վարկանիշեր, թե ով իրավունք ունի մասնակցելու օլիմպիական խաղերին` ոչ անհատական, այլ թիմային: Ինչ վերաբերում է Առաքել Միրզոյանին, ապա որոշումը կայացրել է ֆեդերացիան, ներկայացրել է Հայաստանի ազգային օլիմպիական խորհրդին, եւ որոշումը կայացվել է: Մնացած բոլորը բամբասանքներ են:

– Վստա՞հ եք, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործում:

-Բացարձակ: Իսկ ով ասեց, որ Աղասի Աղասյանը ավելի ուժեղ է, քան Առաքել Միրզոյանը:

– Ծանրորդը ինքն է անարդարության մասին բարձրաձայնել:

-Դուք էլ կարող եք նման բան գրել, որ Դուք եք ավելի ուժեղը:

-Այսինքն` անհիմն հայտարարությո՞ւն է արել:

-Ձեզ հավաստիացնում եմ, որ սպորտում նման բան չկա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս