Ռուսական «Ուգլիչ» հրթիռային նավն ուղևորվում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասպիական նավատորմի «Ուգլիչ» հրթիռային նավն ուղևորվում է Բաքու, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Ռուս նավաստիները կժամանեն Բաքու գործնական այցով՝ Կասպից ծովում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նավի այցը կհամընկնի Բաքվում ADEX-2016 երկրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի անցկացման հետ:




Լրահոս