Զախարովան սադրանք է անվանել Բաքվի պատվիրակությունից ստացած նվերի վերաբերյալ արձագանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունը, թե Բաքվի պատվիրակությունը Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում իրեն նվիրել է 44-օրյա պատերազմի ադրբեջանական խորհրդանշան՝ ծաղկի տեսքով կրծքազարդ:

«Բացարձակապես նորմալ է, որ մարդիկ իրենց համար կարևոր խորհրդանիշներ են նվիրում, և պետք չէ դա քաղաքականացնել»,- ասել է Զախարովան ու նշել, որ նվերներ է ստացել նաև պաղեստինցիներից, արգենտինացիներից, չինացիներից:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ փառատոնից իր հետ բերելու է կրծքանշանների, կրծքազարդերի, բանալեկալ, մագնիսների մի ամբողջ տուփ, ինչպես նաև ստացած նվերների վերաբերյալ լուսանկարչական ակնարկ է պատրաստելու։

Երիտասարդության համաշխարհային փառատոնը տեղի է ունենում Սիրիուսի դաշնային տարածքում՝ 2024 թ. մարտի 1-7-ը։ Դրան մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 300 հազար մարդ՝ 190 երկրից։ Փառատոնի տարածաշրջանային ծրագիրը կկայանա մարտի 10-17-ը, մասնակիցները կայցելեն Ռուսաստանի 30 քաղաք։




Լրահոս