Հեքիաթային սառցե քաղաք՝ Ազատության հրապարակում. ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվեց (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններում վառվեցին տոնական լույսերը, իսկ Հանրապետության հրապարակում էլ գլխավոր տոնածառի լույսերը: Ամանորյա տոներին ընդառաջ Ազատության հրապարակում կառուցվել է հեքիաթային սառցե քաղաք: Ամեն օր այստեղ կիրականացվեն ծրագրեր` մուլտֆիլմերի հերոսների և հանդիսավարների մասնակցությամբ։

Հավելենք, որ այս տարի միջոցառումների մեծ մասը տեղի կունենան Ազատության հրապարակում, և միայն դեկտեմբերի 31-ի «Գալդ բարի, Նոր տարի» ծրագիրը կկայանա Հանրապետության հրապարակում` էստրադային երգիչների մասնակցությամբ։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս