ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բորդյուժայի կողմից արված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ստացված տեղեկությունների համաձայն` հայ-ադրբեջանական սահմանին բախումներ են տեղի ունեցել: Հաղորդվել է երկու կողմերից զոհերի մասին: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանքիներին: Հակամարտության կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, ապա ԼՂ հարցով ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը հստակ արտահայտված է նրանց համատեղ հայտարարության մեջ` ընդունված Երևանում ս.թ. հոկտեմբերի 14-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն փորձը որակել է որպես սադրանք: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլ Բորդյուժան այդ առնչությամբ հայտարարել է. «ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»:




Լրահոս