Թաիլանդում ավիաշոուի ժամանակ կործանիչ է վթարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի հարավում շվեդական ռազմական JAS 39 Gripen կործանիչը վթարվել է ավիաշոուի ժամանակ, փոխանցում է Bangkok Post-ը:

Կործանիչը վթարի է ենթարկվել այն ժամանակ, երբ օդաչուն անսպասելի մանևր է կատարել թռիչքավայրէջքային ուղու վրա: Կործանման արդյունքում օդաչուն զոհվել է:

Տեղի ունեցած ողբերգությունից հետո օդանավակայանը փակել են, իսկ կոմերցիոն թռիչքները տեղափոխվել են այլ օդանավակայան:

Թաիլանդի իշխանությունները դեպքի հետաքննություն են սկսել: Ինչպես նաև հաղորդվում է, որ երկրի ռազմաօդային ուժերը կոչ են արել սոցցանցերում չհրապարակել կործանման տեսագրությունը:




Լրահոս