Մայիսի 4-ը համարվում է «Աստղային պատերազմների» օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աստղային պատերազմների» (այլ ձևով՝ Լյուք Սքայուոքերի օր) օրվա ստույգ ամսաթիվը համարվում է մայիսի 4-ը։ Այդ օրն ընտրվել է ֆիլմում հաճախ հնչող և արդեն հայտնի դարձած May the Force be with you («Թող քեզ հետ լինի Ուժը») քաղվածքի շնորհիվ, որը շատ երկրպագուներ արտասանում են որպես May the fourth be with you (անգլ.՝ fourth – չորրորդ և May – մայիս)։ «Աստղային պատերազմների» երկրպագուները միայնակ չեն, ովքեր օգտագործել են նման բառախաղ։ 1979 թվականի մայիսի 4-ին, երբ Մարգարետ Թետչերն ընտրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ, նրա կուսակցությունը հայտարարություն է տվել լոնդոնյան երեկոյան լուրերում May the Fourth Be with You, Maggie. Congratulations բառերով («Մայիսի չորսը թող քեզ հետ լինի, Մեգի։ Շնորհավոր»)։

2005 թվականին N24 հեռուստաալիքով Ջորջ Լուկասի հետ հարցազրույցի ժամանակ նրան խնդրել են արտասանել այդ քաղվածքը, իսկ գերմաներեն զուգահեռ թարգմանությունը հնչել է որպես Am 4. Mai sind wir bei Ihnen («Մենք կլինենք քեզ հետ մայիսի 4-ին»)։ 2005 թվականի մայիսի 18-ին հարցազրույցն այդպես էլ ցուցադրվել է TV Total հեռուստաալիքով։

Տոնը նշում են ոչ միայն երկրպագուները։ Օրինակ, ատրակցիոնների այգում կազմակերպվում են «Աստղային պատերազմների» թեմատիկ օրեր, իսկ Disney ընկերությունը մայիսի 4-ի պատվին թողարկել է կոլեկցիոներական պաստառներ[5]։ Սագայի պաշտոնական կայքը 2011 թվականի մայիսի 4-ին հայտարարել է բոլոր վեց ֆիլմերի Blu-ray-հրատարակության մասին և տվել իմպրովիզացիոն հետ հաշվարկի սկիզբ։




Լրահոս