Հայտնի է Ամերիկյան համալսարանի մոտ հնչած կրակոցների պատճառը. ինչից է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայտնի է Ամերիկյան համալսարանի մոտ մի խումբ տղաների վիճաբանության պատճառը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը ու կրակոցները եղել են աղջկա հարցի շուրջ առաջացած տարաձայնությունից, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել։Այս պահին ձերբակալված անձ չկա, սակայն իրավապահներն արդեն տվյալներ ունեն,թե ովքեր են միջադեպի մասնակիցները:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղում՝ Ամերիկյան համալսարանի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են եղել արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։

Քնար Մանուկյան




Լրահոս