21.01.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

«Պոստ Սկրիպտում» ակումբի հյուրերն են հոգեբաններ Լիլիթ Բաղդասարյանը և Լիլիթ Կարարպետյանը

Հունվարի 21-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  հոգեբաններ Լիլիթ Բաղդասարյանը և Լիլիթ Կարարպետյանը կխոսեն կախվածությունների մասին՝ անդադառնալով դրանց առաջացմանը ու կանխարգելմանը։

«Հայք» տեղեկատվական կենտրոնը կհյուրընկալի Փաստաբանների պալատի անդամների, փաստաբաններ Արա Ղազարյանին, Սիմոն Բաբայանին, քաղաքագետ Լևոն Շիրինյանին

Հունվարի 21-ին​,​ ժամը 12:00-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնը (Թեքեյան հինադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը վերաճել է տարածաշրջանային, գլոբալ անվտանգության նշանակության խնդրի: Բելառուսի հնարավոր արտահանձնումը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ: Ի՞նչ քայլեր է անում Հայաստանը»:

Մեր հյուրերն են՝ Փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արա Ղազարյանը, Սիմոն Բաբայանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Հանրային խորհրդի
​​ներկայացուցիչ:

Տեղի կունենա «ԵԼՔ» դաշինքի անդրանիկ համաժողովը

Հունվարի 21-ին ժամը 12.00-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա «ԵԼՔ» դաշինքի անդրանիկ համաժողովը:

«Նոյյան Տապան». Հյուրն է Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը

Հունվարի 21-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան փաստաբան Հայկ Ալումյանի ասուլիսը։

Թեման՝ «Նոր մանրամասներ Նորք Մարաշի զինված  գործով հունվարի 20-ի դատական նիստի.  ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների և դատական նիստերին նրա մասնակցությունն ապահովելու վերաբերյալ. պաշտպատնաի մտահոգությունները և հետագա քայլերը. գործի հնարավոր զարգացումները»։

***

«Փաստարկ» մամուլի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը

Հունվարի 23-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ինչպիսի հեռանկարներ են ուրվագծում ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները. համեմատական դիտարկումներ՝ պատմական փորձի և առկա իրողությունների համադրմամբ:




Լրահոս