«Գնդակը, որ կպել ա ծնոտի մի մասը ջարդել տարել ա, չկա էլի». ինչ վիճակում է գտնվում ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորվել է: Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել, վնասել էր մի քանի ող և ողնուղեղը:  Վերջինիս Հայոց բանակում հասցրել էր ծառայել մեկ տարի երեք ամիս:

Նշենք, որ Ավետիսը առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ:

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիսը 2014թ. նոյեմբերին Հայաստան էր վերադարձել  Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից ծառայության մեկնելու համար: Այս մասին ArmLur.am– հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Հայկազ Զարգարյանը:

Զարգարյանները Հայաստանում ոչինչ չունեն: Ավետիսի ծնողներն այժմ նրա կողքին են, սակայն չեն աշխատում, ապրում են վարձակալված բնակարանում: «Դե արդեն պատկերացրեք էլի»,-նշեց Ավետիսի հայրը::

Ավետիս Զարգարյանը մինչ օրս բուժման ստացիոնար կուրսեր է անցնում Կնտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում. «Ապրիլի 5-ին նրան վիրահատել են, գնդակը ողնաշարի միջից հանել, երկու անգամ ծնոտն են վիրահատել: Գնդակը, որ կպելա ծնոտի մի մասը ջարդել տարելա, չկա էլի: Դրանք ժամանակի ընթացքում պետք ա վերականգնվեն»:

Ավետիսի հոր խոսքով՝ այս պահին նրան անհրաժեշտ է վերականգնողական բուժում, որպեսզի կարողանա քայլել. «Եթե հաջողություն լինի ամսի 26-ին տանելու ենք Մոսկվա վերականգնողական կենտրոն: Հույսներս այնտեղա»:

Ըստ նրա՝  Ավետիսին Մոսկվա վերականգնողական կուրսերի պետք է տանեն «Հայ զինվոր» հիմնադրամի միջոցներով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս