Կոուտինյոն երկարաձգել է «Լիվերպուլ»-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ համաձայնագիրը երկարաժամկետ է, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:

Բրիտանական պարբերականները հայտնում են, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը:  ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 24-ամյա խաղացողը 15 հանդիպման է մասնակցել՝ դառնալով հնգական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս