Կոնյակով դիմակներ` առողջ մազեր ունենալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնյակը բացի ոգելից խմիչք լինելուց նաև օգտակար է մազերի աճի և նրանց առողջ վիճակի պահպանման համար:

Կոնյակով դիմակներն արագացնում են մազերի աճը, թույլ չեն տալիս մազերին յուղոտվել, ազատում են թեփից, կանխում են մազաթափությունը:

Ներկայացնում ենք մի քանի դիմակներ, որոնք կօգնեն վերականգնել վնասված մազերը:

Կոնյակով ու կաղնու կեղևով դիմակ յուղոտ մազերի համար

Բաղադրիչները՝
Կաղնու կեղև- 1 ճաշի գդալ
Կոնյակ-50 գրամ
Մեղր-2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

Կաղնու կեղևը խառնել կոնյակի հետ ու թողնել 4 ժամ: Որից հետո խառնուրդը քամել ու խառնել հալեցված մեղրի հետ: Պատրաստի խառնուրդը քսել մազարմատների վրա ու կես ժամ թողնել պոլիէթիլենային տոպրակով ու սրբիչով փաթաթած: Լվանալ տաք ջրով:

Չոր մազերն ամրապնդող ձվի դեղնուցով ու յուղով դիմակ

Բաղադրիչները՝
Կոնյակ- 1 ճաշի գդալ,
Եգիպտացորենի յուղ-1 ճաշի գդալ,
Ձվի դեղնուց-2 հատ

Պատրաստման եղանակը՝

Խառնել դեղնուցը յուղի հետ ու ավելացնել կոնյակը: Ստացված զանգվածը քսել մազարմատների մեջ ու տաքացնել սրբիչով: Դիմակը մազերի վրա թողնել կես ժամ: Լվանալ տաք ջրով:

Մազերի աճը արագացնող կոնյակով ու մանանեխով դիմակ

Բաղադրիչները՝

Մանանեխի փոշի -1 ճաշի գդալ
Կոնյակ-2 ճաշի գդալ
Հալվեի հյութ (алоэ)-1 ճաշի գդալ
Սերուցքային կարագ-2 թեյի գդալ
Ձվի դեղնուց- 2 հատ

Պատրաստման եղանակը՝

Մանանեխը խառնել կոնյակի հետ ու խառնուրդին ավելացնել մնացած բաղադրիչներն ու քսել մաքուր մազերի վրա, տարածել մինչև մազարմատներ ու տրորել: Դիմակը մազերի վրա պահել 20 րոպե: Լվանալ մեծ քանակությամբ տաք ջրով ու շամպույնով:

Կոնյակով սնուցող դիմակ կոտրատվով ծայերով մազերի համար

Բաղադրիչները՝

Կոնյակ- 1 ճաշի գդալ
Գերչակի յուղ – 1 ճաշի գդալ
Հալվեի հյութ (алоэ) – 1 ճաշի գդալ
Գազարի հյութ- 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները խառնել, մինչև ստացվի միատարր զանգված ու քսել մազարմատներին: Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով ու տաքացնել սրբիչով: Կես ժամ հետո դիմակը լվանալ դասական տարբերակով, այսինքն լվանալ շամպույնով:

Կոնյակով դիմակները, սակայն, չի կարելի օգտագործել գլխի մաշկի հյուսվածքների միկրովնասման, մաշկի գերզգայնության և ալերգիայի դեպքում:




Լրահոս