ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաստաբանների նկատմամբ հետապնդումներ սկսվեցին և հոդվածներ պատվիրվեցին մեր դեմ. Լուսինե Սահակյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաստաբանների նկատմամբ հետապնդումներ սկսվեցին և հոդվածներ պատվիրվեցին մեր դեմ. Լուսինե Սահակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը և Տիգրան Աթանեսյանը խոսեցին Փաստաբանների պալատում տեղի ունեցող զարգացումների մասին, ինչպես նաև անդրադարձան փաստաբանների նկատմամբ հետապնդումներին:

«Փաստաբանների պալատում իրավիճակը լարվել է, երբ հետապնդումներ են սկսվել փաստաբանների նկատմամբ, երբ պալատի որոշ փաստաբաններ հարց են բարձրացրել հաստիքացուցակների ուռճացվածության վերաբերյալ և այլ հարցերի, որոնց դեմ է եղել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը»: Այս մասին նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին, ով ասաց. «Փաստաբանների պալատը բաժանելու և մի քանի միություն ստեղծելու «հիմնավորումը» փաստացի այն է, որ Լուսինե Սահակյանը, Տիգրան Աթանեսյանը և նրանց համախոհները չեն ընտրվել խորհրդի անդամ:

Իմ կարծիքով, սա ծայրահեղական մոտեցում է: Նույն անհանդուրժողական կեցվածք ունեցող այլ փաստաբաններն էլ նույն կերպ հնարավորություն կունենան ստեղծել այլ միություններ: Փաստաբանների ուժը միասնության մեջ է: Ուժեղ փաստաբանությունը ոչ միշտ է ձեռնտու պետական որոշ մարմիններին: Բնական է, որ այս կերպ փորձելու են պառակտել փաստաբանությունը»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: