ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա. վարչապետի հանձնարարականը՝ ոստիկանապետին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա. վարչապետի հանձնարարականը՝  ոստիկանապետին

ՀՀ կառավարության  այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ  «Մաքուր Հայաստան» ծրագրին: Այն  վերաբերում է Հայաստանի ողջ տարածքում աղբահանության խնդրին:

Վարչապետը դիմեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և նշեց, «Պարոն Գասպարյան, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, ոնց պատկերացնում են… բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա»:

Վլադիմիր Գասպարյանն էլ արձագանքեց. «Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա կեղտոտ է, պետք է միանգամից սկսվի այդ աշխատանքները: Եթե պետք է օժանդակենք, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է «տրասայի» վրա, մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք կամ և այլն, և այլն», – հակադարձեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: