Կարեն Շահնազարովը հայտնվել է ուկրաինական կայքի «սև ցուցակում»

«Մոսֆիլմ»-ի տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի (զբաղվում է երկրի ազգային անվտանգության դեմ հանցանքների հետաքննությամբ) «սև ցուցակում» : Շահնազարովը հայտնվել է կայքի «Քավարան» խորագրով բաժնում:

Կայքը նշում է, որ Շահնազարովը ներառվել է այդ ցուցակում «հակաուկրաինական քարոզարշավի» պատճառով:

Դեռևս 2015թ. Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Շահնազարովին պերսոնա նոն գրատա էր ճանաչել: