01.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

ՄԱՅԻՍԻ 1-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Մայիսի 1-ն աշխատանքի միջազգային օրն է: Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, օրենսդրական լուծումները:

***

Մայիսի 1֊ին, ժամը 12։00֊ին, «Անի» հյուրանոցում տեղի է ունենալու Աշխատավորի իրավունքներին նվիրված խորհրդաժողով,որի ընթացքում Սոցիսլ Դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները հայտարարելու են միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելու և ընդհանուր օրակարգ մշակելու մասին։

***

Մայիսի 1-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Եզդիների միասնութան տոնի շուրջ կխոսեն «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը և Արարտի մարզի եզդիների համայնքի նախագահ Քյարամ Սլոյանը:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`

Մայիսի 1-ին, ժամը 15:00  Հ. Թումանյանի տուն-թանգարանում (ցուցադրությունների սրահ, երկրորդ հարկ) տեղի կունենա «Ավրորա» գեղարվեստական մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի բացումը։

Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաեւ մրցույթին ներկայացված լավագույն հինգ աշխատանքների հեղինակները։

Խնդրում ենք, ձեր մասնակցության մասին հայտնել մինչեւ ապրիլի 30-ը, ժամը 15:00-ն՝ պատասխանելով այս նամակին։




Լրահոս