Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ըստ ստացված քրեական գործի տվյալների՝ 2017թ. մայիսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված ՀՀԿ շտաբում խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը և բռնություն գործադրել իր նկատմամբ:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԿԱ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, և ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս