Չինաստանում կառուցվող շենք է փլուզվել. 6 մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ Չինաստանի Ցզինան քաղաքում կառուցվող շենք է փլուզվել, ինչի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել:

Բոլոր զոհերն ու տուժածները բանվորներ են եղել, ովքեր շենքի երկրորդ հարկի հատակի վրա են աշխատել:

Տուժածները հասցվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գործակալության հաղորդած տվյալներով ՝ շենքի շինարարությունն ապօրինի է իրականացվել, շինարարության պատասխանատուները ձերբակալվել են:




Լրահոս