Սի Ծինփինը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման չորս սկզբունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ երկու երկրները պետք է դիտարկեն և զարգացնեն երկկողմ հարաբերությունները երկարաժամկետ և ռազմավարական տեսանկյունից և ձեռք ձեռքի տված գործեն՝ աշխարհին կայունություն և որոշակիություն ապահովելու համար։

Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանի և Գերմանիայի միջև հիմնարար շահերի բախում չկա, և երկու երկրներն անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում միմյանց համար:

Չինաստանի ղեկավարը հավելել է, որ Չինաստան-Գերմանիա համագործակցությունը ձեռնտու է երկու կողմին և ամբողջ աշխարհին։ Գերմանիայի կանցլերը պատրաստակամություն է հայտնել՝ ամրապնդելու հարաբերությունները Չինաստանի հետ, խորացնել երկկողմ գործակցությունը տարբեր ոլորտներում:

Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ Սին ներկայացրել է հակամարտության կարգավորման չորս սկզբունք։ Նրա խոսքով՝ երկրները պետք է կենտրոնանան «խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ և զերծ մնան եսասիրական շահեր փնտրելուց», ինչպես նաև «իրավիճակը սառեցնեն և կրակի վրա յուղ չլցնեն»։

«Մենք պետք է պայմաններ ստեղծենք խաղաղության վերականգնման համար և ձեռնպահ մնանք լարվածության հետագա աճից»,- ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է «նվազեցնել բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»։




Լրահոս