Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տիեզերքը վերածում է մարտադաշտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները տիեզերքում դարձել են նրա ռազմականացման և արտաքին տիեզերքը մարտի դաշտի վերածելու հիմնական շարժիչ ուժը:

«ԱՄՆ-ն օգտագործում է այսպես կոչված սպառնալիքները այլ երկրներից՝ որպես պատրվակ՝ ընդլայնելու իր ռազմական հզորությունը, Չինաստանը կտրականապես դեմ է դրան»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է Չժան Սյաոգանգը։

Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը արտաքին տիեզերքը սահմանում է որպես մարտադաշտ, մշակում և տեղակայում է հարձակողական տիեզերական զենքեր, անցկացնում է հարձակման և պաշտպանության զորավարժություններ և հարակից տեխնիկական փորձարկումներ։

«Չար դիտավորությամբ նրանք հետևում են այլ երկրների տիեզերանավերին և մոտենում նրանց վտանգավոր հեռավորության վրա՝ ստեղծելով բախման վտանգ։ Այս ամենը դարձել է տիեզերքի ռազմականացման հիմնական շարժիչ ուժը՝ այն վերածելով մարտադաշտի, ինչպես նաև՝ Տիեզերքում անվտանգության գլխավոր սպառնալիքը»,- ասել է Չժան Սյաոգանգը։
Նա նաև ընդգծել է, որ Չինաստանը միշտ հավատարիմ է մնացել տիեզերքի խաղաղ հետազոտությանը և դեմ է եղել իր տարածքում սպառազինությունների մրցավազքին։




Լրահոս