Սոցիալական ծառայության ոլորտում լուրջ խախտումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ուսումնասիրել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որում ներկայացված են ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացների մասով արված վերահկողության արդյունքները: Այդ ուսումնասիրության արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Այսպես, ուսումնասիրվել են, օրինակ, Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության տակ գտնվող 30 սոցիալական աջակցության տարածքային գորածակալությունները, և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է խախտման 539 դեպք` 63 մլն դրամ ընդհանուր վնասով:

Սակայն ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումներն այդքանով չեն սահմանափակվում: Ուսումնասիրվել է նաև տարեցներին շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը: Վերահսկողության օբյեկտ են եղել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ները: Վերահսկողությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ գնումների գործընթացում:

Ըստ ՎՊ-ի հաշվետվության՝ խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջը, ըստ որի` գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը: Մասնավորապես,  2015 և 2016 թվականներին սննդամթերքի գնումների պլանները հաստատվել են առանց գների սահմանման: 2015-2016 թվականների գնումների գործընթացում ձևավորված և մատակարարված սննդամթերքի գները զգալիորեն աճել են 2014 թվականին մատակարարված փաստացի գների համեմատ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս