ՖՈՏՈ. Խոշոր վթար Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին. կա 2 զոհ, 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ժամ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Ստեփանավան- Ալավերդի ավտոճանապարհի վրա Գազ 24 10 մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով կա երկու զոհ և երեք վիրավոր: Վիրավորներից երկուսը երեխաներ են: Նշենք, որ զոհերից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը` հիվանդանոցում:

Այս պահին դեպքի վայրում են Լոռու ճանապարհային ոստիկանները Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաև Ստեփանավանի հրշեշ փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել մեքենայից:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս