Armenian text to speach

«Կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք»․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններինն։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծեն։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մերը ճանաչել»։

Փաշինյանը կրկին անդրադարձել է փախստականների հարցին։

«Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն, ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք»,- նշել է նա։




Լրահոս