Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած «ISUZU» մակնիշի բեռնատարով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ ավտոմեքենան պատկանում է «Grand Candy» ընկերությանը։






























