Վլադիմիր Պուտինը՝ իր հարստության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է հայտարարություններն իր ահռելի հարստության մասին։ Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն ուշադրություն է դարձրել շշուկներին, թե Պուտինը հանդիսանում է «աշխարհի ամենահարուստ մարդը»։

«Ես չունեմ այդպիսի հարստություն, որի մասին խոսում են»,-նշել է ՌԴ նախագահը։ Պուտինն անհեթեթություն է անվանել նաև Կիպրոսում հաշիվների առկայությունը՝ հավելելով, որ «եթե նման բան լիներ, ապա վաղուց բացահայտված կլիներ»։

«Չեմ կարծում, թե հարստությունը մեծ երջանկություն է։ Դուք շատ ավելի հարուստ մարդ եք, քան թե  նա, ով իր հաշիվների վրա մեծ գումարներ ունի։ Դուք ունեք Ձեր կարծիքը, Ձեր տաղանդը, ունեք այն դրսևորելու հնարավորություն, ունեք հնարավոություն Ձեզնից հետո թողնելու նկատելի արդյունք»,-ասել է նա։




Լրահոս