26.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունիսի 26-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Կառավարության ծրագրի շուրջ:

***

Հունիսի 26-ին, ժամը 12:00-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակում (Մաշտոցի 33/1, 1-ին տարածք) տեղի կունենա մամլո ասուլիս՝ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին  անվստահություն հայտնելու վերաբերյալ:

***

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Թեմա` Վարչապետ Կարեն Կարապետյանի երկու կառավարությունների ծրագրերի տարբերությունները: Բանախոսներ `

1.Ատոմ Մարգարյան` ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ

2. Վիլեն Խաչատրյան` տ.գ.թ. դոցենտ, տնտեսագետ-փորձագետ

Ասուլիսը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 12: 00-ին: Վայր` ք. Երևան , Էլիտ պլազա, Գյուլբենկյան սրահ Մովսես Խորենացու փող., 15 շենք (Կենտրոնական բանկի շենքի մոտ)

***

ՀՈՒՆԻՍԻ 26-ին` ժամը 11:00-ին,  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմրջյանի, ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով տեղակալ Ասյա Գրիգորյանի, ՀՀ ԱՆ Է. Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների և այլ հսկվող նյութերի կառավարման բաժնի պետ Հասմիկ Մարտիրոսյանի, ԱՊԵԿ (APEC) ՀԿ-ի վնասի նվազեցման ծրագրի ղեկավար Վահե Բաբախանյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

*****

ՀՈՒՆԻՍԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի, նույն ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանի, Տիգրան Մամիկոնյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- ԵՊՀ ուսանողները մասնակցել են «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակչին: Բանախոսները կներկայացնեն ԵՊՀ-ի ծրագրավորման թիմի հաջողություններն ու առաջիկա անելիքները:

***

Հունիսի 26-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանը:

Թեման` ԼՂՀ․ Սահմանին սրվող վերջին իրադարձություններն ու հետազա զարգացումները:

***

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրում է մասնակցելու զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, «Էրեբունի» օդանավակայանի տարածքում կայանալիք տոնական միջոցառմանը: Տոնակատարության ընթացքում կցուցադրվեն զինված ուժերի ավիացիոն տեխնիկայի հնարավորությունները:

 




Լրահոս