Վրաստանում տուգանում են ՀՀ վարորդական իրավունք ունեցողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում սկսել են տուգանել Հայաստանի վարորդական իրավունքի վկայականով ավտոմեքենաներ վարողներին: Nor.ge կայքը հայտնում է, որ Վրաստանի հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) տարածաշրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած են պարեկային ծառայության կողմից այսօր կատարված տուգանումների փաստով:

Գործակալության տվյալներով, Վրաստանի մի շարք քաղաքացիներ, ովքեր ունեն հայկական վարորդական իրավունք, տուգանվել են 500 լարի գումարով Նինոծմինդայի բնակչությունը անհանգստացած է, քանի որ մինչ այժմ հայկական վարորդական իրավունքներով երթևեկում էին առանց որեւէ խնդրի:

Փաստի առնչությամբ դիմել են նաեւ ոստիկանության մամլո ծառայություն, որտեղ պատասխանել են, որ դեռեւս ոչինչ չեն կարող ասել:




Լրահոս