Արցախում զոհված զինծառայողի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում

Արցախում զոհված զինծառայողի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում

Հուլիսի 10-ին Արցախում զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանն ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում,  Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը:

«Ընտանիքի բոլոր անդամները հաշմանդամ են, հաշմանդամության կարգ ունեն: Վազգենը երկու քույր ունի, ովքեր ամուսնացած են: Տանը ապրում են միայն ծնողները, հորաքույրը, տատիկը»- նշեց նա:

Գյուղապետի խոսքով, բոլորն անաշխատունակ են, չեն աշխատում և նրանց եկամտի միակ աղբյուրն էլ ստացած թոշակներն են:

Հիշեցնենք, որ երեկ 17:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի դիպուկահար կրակոցից զինծառայող է զոհվել: