Արմավիրում «ՎԱԶ-2106»-ը բախվել է բետոնե քարերին և հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 42-ամյա Արթուր Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ՍP 303 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Եղեգնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեպի Եղեգնուտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե քարերի եւ հայտնվել դաշտում՝ բետոնե հենասյուների վրա։

Վթարի հետեւանքով վարորդն ու նրա 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Վարորդն ու 4 վիրավորները, որոնք կանայք էին, մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու:




Լրահոս