04.08.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

ՕԳՈՍՏՈՍԻ 4-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – 2017թ. հուլիսի 21-30-ը Կոտ դ’Իվուարում կայացան Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերը, որտեղից Հայաստանի պատվիրակության անդամները վերադարձել են բարձր պարգևներով։

***

Oգոստոսի 4-ին, ժամը 10։00-ին սիրով հրավիրում ենք «Արմենպրեսի» մամուլի սրահ ( Երևան, Սարյան 22), որտեղ նախատեսված է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և ՀՀ սպորտի, երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի ասուլիսը։ Առիթը 2017թ. հուլիսի 21-30-ը Կոտ դ’Իվուարում կայացած՝ Ֆրանկոֆոն երկրների 8-րդ մարզամշակութային խաղերն են, որտեղից Հայաստանի պատվիրակության մասնակիցները վերադարձել են բարձր պարգևներով։

****

ՕԳՈՍՏՈՍԻ 4-ին` 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի, միջազգային առարկայական օլիմպիադայի կենսաբանության թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանի, միջազգային օլիմպիադայում մաթեմատիկա առարկայի գծով արծաթե մեդալակիր Միքայել Մկրտչյանի, քիմիայի գծով բրոնզե մեդալակիր Համլետ Խաչատրյանի, կենսաբանության գծով արծաթե մեդալակիր Ալեքսանդր Կարալյանի, ֆիզիկա առարկայի գծով արծաթե մեդալակիր  Դավիթ Գևորգյանի ասուլիսը:

Թեմա – Միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների հաջողությունները:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 18.00-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:

Ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիբանանից, Հորդանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեդիայից:

 Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի օգոստոսի 4-ին, ժամը 16.30-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):

***

Օգոստոսի 4-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը:

Թեման՝ Միջազգային իրավիճակը և Հայաստանը:

***

Օգոստոսի 4ին ժամը 12:00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Թեման՝ Միջազգային իրավիճակը և Հայաստանը, ներհայաստանյան գործընթացներ:




Լրահոս